Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Իցենկո-կուշինգի հիվանդություն կամ համախտանիշ

Այս ծանր և մանկական տարիքում քիչ հանդիպող հիվանդության պատճառը վերջնականապես պարզված չէ։ Պատճառներից կարևոր նշանակություն են տալիս սուր և քրոնիկական վարակներին, գանգի վնասվածքներին, հազվադեպ՝ հիպոֆիզի բազոֆիլաբջջային ադենոմային կամ արտահիպոֆիզային հորմոնաակտիվ ուռուցքներին, որոնք ավելացնելով ենթատեսաթմբում մշակվող կորտիզոլիբերինը (ռիլիզինգ գործոն), խթանում և ավելացնում են մակերիկամների կեղևում մշակվող գլյուկոկորտիկոիդները։ Հիվանդության կլինիկական դրսևորումների անմիջական պատճառն օրգանիզմում կենսաբանորեն ակտիվ կորտիզոլի քանակի ավելացումն է։

Եթե հիմնական պատճառը հիպոֆիզի բազոֆիլաբջջային ադենոման է, ապա Իցենկո֊Կուշինգի հիվանդություն են անվանում, իսկ մակերիկամային ախտահարման դեպքում՝ համախտանիշ։

 

Կլինիկական պատկերը զարգանում է աստիճանաբար, բայց բնորոշ նշաններով։ Երեխաների ծնողները նշում են մարմնի զանգվածի նկատելի ավելացում, սովորելու նկատմամբ անուշադրություն, ուսագոտիների և կոնքագոտիների կարմրակապտավուն զոլեր, հասակի թերզարգացում և ցայլքի թույլ մազակալում։ Բնորոշ է հատկապես իրանի գիրացումը, կլորավուն կարմրաերանգ դեմքը և պարանոցի հետին հատվածի ճարպակալումը։ Մաշկի վրա լինում են պզուկներ։ Մաշկի ախտահարման արտահայտությունները համապատասխանում են հիվանդության ծանրությանը։ Հիվանդ երեխաներին բնորոշ է սեռական թերհասունացմամբ ընթացող վաղաժամ սեռական մազակալումը։ Բավական հաճախ բարձր է արյան ճնշումը, որն ակնահատակում ռետինոպաթիայի երևույթներ է առաջացնում։ Այս նույն պատճառով մեծանում է սրտի հատկապես ձախ սահմանը, լինում է հաճախասրտություն, սրտի տոները խլանում են, շեշտվում է աորտայի վրա II տոնը։ Ախտահատուկ է օստեոպորոզը (հատկապես ողների), ողնաշարի հետծռումը և ցավերը, մկանային թուլությունը, վերջույթների բարակումը։ Փոխվում է երեխաների վարքը։ Նրանք դառնում են անտարբեր և թույլ, ընկճվում է հոգեվիճակը՝ առանց հոգեախտի և ուղեղի արյան շրջանառության խանգարումների։

Արտահայտված են նյութափոխանակության խանգարումները։ Ուժեղանում է նյութաքայքայումը (կատաբոլիզմը), ընկնում է գլյուկոզայի նկատմամբ օրգանիզմի տոլերանտությունը, ավելանում է օրգանիզմի նատրիումը, արյան մեջ կալցիումի և հիմնային ֆոսֆատազայի քանակը, պակասում կալիումը, ավելանում մեզով արտահանվող կալիումը, միզաթթուն և կրեատինինը։ Ծայրամասային արյան մեջ շատանում են էրիթրոցիտները, էոզինոֆիլները, կարող է լինել չափավոր լեյկոցիտոզ և լիմֆոպենիա։ Հորմոններից ավելանում է ԱԿՏՀ-ը և կորտիզոլը, մեզի մեջ՝ 17-ՕԿՍ-ը, իսկ աննշան չափով նաև 17-ԿՍ-ը։ Ռենտգենյան նկարահանումը ցույց է տալիս տարածված օստեոպորոզ, ըստ որում ավելի արտահայտված, քան չափահասների մոտ։ Նկատելի է կմախքի դանդաղ աճը։ Հիպոֆիզի ադենոմայի դեպքում թրքական թամբը կարող է լինել ձևափոխված։ Ռենտգենյան պնևմոռետրոպերիտոնեումային հետազոտությամբ կարելի է ճշտել մեծացած են մակերիկամները, թե ոչ։ Մակերիկամի ուռուցքի դեպքում մյուս մակերիկամը ենթարկվում է հիպոպլազիայի

Ախտորոշումը դժվար չէ։ Կասկածելի դեպքերում և տարբերակման առումով հանձնարարվում են որոշ ախտորոշիչ փորձեր։ Դրանցից է դեքսամեթազոնով կատարվող փորձը, որն արգելակելով հիպոֆիզի կողմից ԿՏՀ-ի արտադրությունը, պակասեցնում է նաև մեզով արտահանվող 17-ՕԿՍ-ի քանակը։ Իցենկո֊Կուշինգի հիվանդության դեպքում դեքսամեթազոն տալուց հետո 17֊ՕԿՍ֊ի պարունակությունը մեզի մեջ պակասում է 50 և ավելի տոկոսով, իսկ մակերիկամների ուռուցքի ժամանակ այն չի փոխվում։ Կատարվում է նաև ԿՏՀ-ի մեկօրյա կամ երկօրյա միջմկանայհն ներմուծման փորձը (10-20 միավոր, օրական 2 անգամ)։ Իցենկո-Կուշինգի հիվանդության դեպքում 50%-ով ավելանում է 17-ՕԿՍ-ի արտազատումը մեզով կամ նրա պարունակությունն արյան մեջ, մինչդեռ համախտանիշի դեպքում վերջինիս մակարդակը չի փոխվում, որովհետև մակերիկամների ուռուցքին բնորոշ է ավտոնոմությունը։ Կուշինգի հիվանդության ախտորոշման հարցում կարևոր նշանակություն ունի նաև մետապիրոնով կատարվող փորձը, որն ընտրողապես պաշարելով էնդոգեն գլյուկոկորտիկոիդների սինթեզը, ավելացնում է արյան և մեզի մեջ հիդրոկորտիզոնի և կորտիկոստերոնի միջանկյալ նյութերը: Եթե փորձից հետո մեզում զգալի ավելանում են 17-ՕԿՍ-ը, ապա այն վկայում է Կուշինգի հիվանդության մասին։ Մակերիկամների ուռուցքի դեպքում պատասխանը լինում է բացասական։ Արժեքավոր է նաև յոդխոլեսթերոլով կատարվող ռադիոիզոտոպային քննությունը։

Իցենկո-Կուշինգի հիվանդությունը պետք է տարբերակել ճարպակալումից, ճարպասեռային դիստրոֆիայից և պատանեկան դիսպիտուիտարիզմից։

 

Բուժումը կատարվում է ռենտգենյան ճառագայթներով։ Եթե արդյունքը բավարար չէ, խորհուրդ է տրվում կատարել երկկողմանի մակերիկամազերծում, որը տալիս է արագ և լավ արդյունք։ Այն դեպքերում, երբ զարգանում է քրոնիկական հիպոկորտիցիզմ, փոխարինող հորմոնոթերապիան պարտադիր է։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ